«Մենք նստած չենք 2 աթոռի, մենք նույն հայկական աթոռին ենք նստած». Փաշինյան

«Մենք նստած չենք երկու աթոռի, մենք նույն հայկական աթոռին ենք նստած», - պատասխանելով «Վեստի»-ի լրագրողի հարցին՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության և այդպիսով 2 աթոռի նստելու փորձի մասին՝ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը ԵՄ-ի հետ իր մերձեցումը կապել է «հավասարակշռված արտաքին քաղաքականության» հետ:

Հարցին, թե արդյոք նա վախենո՞ւմ է եվրոպացիների կողմից խաբվելուց, Փաշինյանն արձագանքել է. «Ինչո՞ւ պետք է նրանք մեզ խաբեն»։

Մոսկվայից հայտարարում են, թե միաժամանակ և՛ ԵՄ-ի, և՛ ԵԱՏՄ-ի մաքսային միության կազմում գտնվելն անհնար է: Սեպտեմբերի 1-ին Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական անգամ առաջարկեց ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անել:

Փաշինյանն էլ հերթական անգամ պնդեց, որ Երևանը մտադիր չէ դուրս գալ ԵԱՏՄ-ից և ակնկալում է համատեղել կազմակերպությանն անդամակցությունը և ԵՄ ինտեգրման գործընթացը, քանի դեռ այն հնարավոր է:

«Իզվեստիա»-ի հետ զրույցում էլ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ «մենք ցանկանում ենք զարգացնել և խորացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ»:

Փաշինյանը նշել է, որ Երևանը հավատարիմ է հավասարակշռության քաղաքականությանը և ձգտում է դիվերսիֆիկացնել իր արտաքին հարաբերությունները։ Միևնույն ժամանակ, նա ասել է, որ Մոսկվայի հետ հարաբերություններում օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենում։

Վարչապետն ընդգծել է, որ մինչև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատումը Ռուսաստանի հետ հարաբերությունները կենտրոնացած էին անվտանգության հարցերի վրա, բայց հիմա դրանք սպասում են վերափոխման։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ղազախստանին հայկական երկաթուղու կառավարումը հանձնելու սցենարին դեմ չենք. ՓաշինյանԳալուզինը Հայաստանում «քաղաքական շարժառիթներով սեփականության վերաբաշխման» նշաններ է տեսնում«ՀՀ-ում ՌԴ տնտեսական օպերատորների շահերի ոտնահարումը չի մնա առանց պատշաճ արձագանքի». ԳալուզինՀայաստանում ուզում են ռուսաստանցի սեփականատերերին ստիպել ազատվել ակտիվներից, պնդում են ՌԴ ԱԽ-ում