Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումին: Այս մասին «Ազատությանը» հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը:
Այցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
2025 թվականին էլ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանն էր գնացել Ադրբեջան և Բաքվում սեպտեմբերի 19-21-ը մասնակցել «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»: