Ուկրաինան գիշերը հարձակվել է Ռուսաստանի Սամարայի մարզի վրա, ինչի հետևանքով, ըստ Astra տելեգրամյան ալիքի, հրդեհ է բռնկվել Կույբիշևի նավթավերամշակման գործարանում: Հարձակման հետևանքով կա մեկ զոհ, չորս վիրավոր:
Ուկրաինական Supernova+ տելեգրամյան ալիքի տվյալներով՝ նախ հրդեհ է բռնկվել նավթի նախնական վերամշակման АВТ-4 և АВТ-5 կայանների տարածքում։
Կույբիշևի գործարանը «Ռոսնեֆտի» մաս է, տարածաշրջանի ամենամեծ նավթավերամշակման գործարաններից մեկն է, նախկինում ևս մի քանի անգամ հարձակման է ենթարկվել, իսկ 2025 թվականի օգոստոսին նույնիսկ դադարեցրել է գործունեությունը։
Սամարայի նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը հայտնել է, որ մարզի օդային տարածքում «տասնյակ անօդաչու թռչող սարքեր» են խոցվել։ Նա պնդել է, որ «թշնամին թիրախավորում էր արդյունաբերական ձեռնարկությունները», սակայն սկզբում չի նշել, թե որ օբյեկտների մասին է խոսքը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ռուսաստանը հարվածել է Կիևին, Դնեպրին, Կրիվոյ Ռոգին. կան զոհեր և վիրավորներՈւկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը ավելի ուշ հաստատել է Կույբիշևի նավթավերամշակման գործարանի վրա հարձակումը։ Դրանից հետո Սամարայի նահանգապետը հայտնել է մեկ զոհի և չորս վիրավորի մասին։
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինական 297 անօդաչու թռչող սարքեր է խոցել Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կուրսկի, Լիպեցկի, Նիժնի Նովգորոդի, Ռոստովի, Ռյազանի, Սամարայի, Սարատովի, Սմոլենսկի, Տամբովի և Ուլյանովսկի շրջանների և Ռուսաստանին բռնակցված Ղրիմի տարածքում։
Ռուսաստանն իր հերթին հարվածել է Կիևին, Դնեպրին, Կրիվոյ Ռոգին, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ուկրաինայի մետալուրգիական 3 խոշորագույն գործարանները դադարել են գործել ռուսական հարվածներից հետոԶոհեր՝ ռուսական հարվածներից. ուկրաինական զինուժը թիրախավորել է Դոնի Ռոստովի ռազմական օդանավակայանը Ամերիկացի օրենսդիրները հաստատել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագիծը, Մոսկվան էլ սպառնում էՌուսաստանն ու Ուկրաինան գիշերը փոխադարձ հարվածներ են հասցրել