Թրամփ. Զելենսկին պետք է դադարեցնի հարվածները Ռուսաստանում դիզվառելիքի արտադրությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է դադարեցնի «Ռուսաստանում դիզելի դեֆիցիտ ստեղծելը», - հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

«Զելենսկին պետք է մի բան անի՝ նա պետք է դադարեցնի շարքից հանել Ռուսաստանում դիզելային վառելիքի արտադրությունը: Նա դիզելի դեֆիցիտ է ստեղծում: Դա կապ չունի Մերձավոր Արևելիք հետ: Դա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի ունեցողի հետևանք է», - ընդգծել է Թրամփը Իռլանդիայում լրագրողների հետ զրույցում:

ԱՄՆ նախագահը փոխանցել է, որ Ուկրաինայի նախագահի հետ խոսել է այդ թեմայով: «Կան բազմաթիվ այլ թիրախներ», իսկ ռուսական դիզվառելիքին հարվածները «վնաս են հասցնում ամբողջ աշխարհին», - ընդգծել է Թրամփը:

Այս տարվա գարնանից Ուկրաինան ուժգնացրել է հարվածները Ռուսաստանի նավթային ենթակառուցվածքներին: Հարձակման տակ են հայտնվել խոշորագույն նավթավերամշակման ձեռնարկությունները, տարբեր ժամանակահատվածներում Ռուսաստանը զրկվել է իր նավթավերամշակման հզորությունների ավելի քան մեկ քառորդից:

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի ընթացքում Հորմուզի նեղուցով նավագնացության խափանումների ֆոնին նավթի գինը համաշխարհային շուկաներում աճում է, անցնող շաբաթ Brent մակնիշի նավթի մեկ բարելի գինը գերազանցեց 100 դոլարը:

Հորմուզով մինչև պատերազմը փոխադրվում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը:

Վերջին օրերին էլ հութիները վերահսկողություն հաստատեցին Եմենի՝ Կարմիր ծովի ամբողջ առափնյա հատվածի նկատմամբ՝ է՛լ ավելի վտանգելով նավթի համաշխարհային մատակարարումները:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուկրաինացիներն անօդաչուներով հարձակվել են Կուբանի Սլավյանսկի և Նիժնեկամսկի վրա, կան զոհերՌուսաստանի մի շարք շրջաններ անօդաչուների հարձակման տակ են․ կան զոհեր ու վիրավորներՈւկրաինական դրոնները հարվածել են Սարատովին և Էնգելսին․ 10 մարդ է տուժելՌԴ Աֆիպսկի նավթավերամշակման գործարանում ԱԹՍ-ի հարձակումից հետո հրդեհ է բռնկվելՊուտինը ցանկանում է Ուկրաինայի հարցով գործարք կնքել. ԹրամփԶելենսկին ակնկալում է Թրամփի հետ հանդիպում ամսվա երկրորդ կեսինԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուկրաինայում ձմռանն ընդառաջ լարվածության թուլացման միջոցները. Զելենսկի