Առցանց առևտրով զբաղվող Wildberries հարթակի պահեստների վրա Ռուսաստանում ուկրաինական անօդաչուների հարձակումների հետևանքով ապրանքներ կորցրած փոքր և միջին բիզնեսները սեպտեմբերի 11-ից սկսած կկարողանան դիմել պետական աջակցությամբ արտոնյալ վարկերի համար, հայտարարել է ՌԴ Էկոնոմիկայի նախարարությունը:
Ռուսական Kommersant-ը նշում է, որ վարկերը կտրամադրվեն հետևյալ ֆորմուլայով՝ հիմնական տոկոսադրույք՝ գումարած 3%: Վարկերը կկազմեն 500,000-ից մինչև 500 միլիոն ռուբլի և կօգտագործվեն շրջանառու միջոցների համալրման և ընթացիկ ծախսերy ծածկելու համար:
Ծրագրին կմասնակցի 73 բանկ։ Այն իրականացվում է Էկոնոմիկայի նախարարության, Ռուսաստանի բանկի և ՓՄՁ կորպորացիայի կողմից։ Ծրագրի ընդհանուր սահմանաչափը 50 միլիարդ ռուբլի է։ Եթե գրավը բավարար չէ, ձեռնարկատերերը կարող են օգտվել ՓՄՁ կորպորացիայի տրամադրած երաշխիքից, որը ծածկում է վարկի գումարի մինչև 50%-ը։ Վարկերի տրամադրման արտոնյալ ժամկետը մեկ տարուց ավելացվել է մինչև մեկուկես տարի։
«Այլ աջակցության միջոցառումների հետ համատեղ սա կօգնի բիզնեսներին ավելի արագ վերականգնվել և ավելի շուտ վերադառնալ իրենց բնականոն գործունեությանը», - նշել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։
Ուկրաինայի զինված ուժերը Ռուսաստանի տարբեր շրջաններում Wildberries-ի պահեստների վրա սկսեցին հարձակվել հուլիսի 18-ից: Վերջին հարվածը տեղի է ունեցել օգոստոսի 26-ին Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքի օբյեկտի վրա:
Wildberries-ի վրա հարձակումներից տուժել են նաև հայաստանցի վաճառողներ: Հարթակում շուրջ 10 հազար հայաստանցի վաճառող է գործունեություն ծավալում:
Ուկրաինակն զինուժը սկսել է հարվածել ռուսական Ozon-ի պահեստներին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ռուսաստանում հարձակումների հետևանքով ոչնչացվել է 15 միլիոն գիրքՌուսական Ozon-ը հայտնել է, որ 2 լոգիստիկ կենտրոններ ԱԹՍ-ների հարձակման են ենթարկվելՌուսական Ozon-ը հայտնել է, որ Դաղստանի լոգիստիկ կենտրոնը ԱԹՍ-ների հարձակումից հետո հրդեհվել էՈւկրաինական անօդաչուները հարվածել են Բաշկորտոստանին, հրդեհ է բռնկվել արդյունաբերական գոտումՈւկրաինական կողմն ԱԹՍ-երով հարվածել է Ռուսաստանի մի քանի շրջանների