Ռուսական զինուժը Կիևում ինը հարկանի շենքի է հարվածել, կան տուժածներ

Հրդեհ Կիևի բնակելի շենքում ռուսական հարձակումից հետո, 11 սեպտեմբերի, 2026թ., \ Ուկրաինա

Ռուսական զորքը գիշերը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ինը հարկանի բնակելի շենքի է հարվածել, ինչի հետևանքով վիրավորվել է ութ մարդ, այրվել է շենքի ճակատային մասը, վնասվել են բնակարաններ, հայտնում են Կիևի քաղաքային ռազմական վարչության և Ուկրաինայի պետական արտակարգ իրավիճակների ծառայությունը:

Կիևի մարզ

Հարվածներ են հասցվել Կիևի մարզի պահեստներին: Պետական արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ հարձակման հետևանքով հրդեհ է առաջացրել Բուչա շրջանում:

Զապորոժիեի մարզ

Զապորոժիեի մարզում ռուսական հարվածի հետևանքով վիրավորվել է 32-ամյա մի կին և նրա 10-ամյա որդին: Հարձակման հետևանքով վնասվել է ինը հարկանի բնակելի շենքի տանիքը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Հրդեհներ են բռնկվել նաև առևտրի կենտրոնում և գրասենյակային շենքում: Հրշեջները ստիպված են եղել ընդհատել աշխատանքները և ապաստան գտնել՝ նոր հարվածների սպառնալիքի պատճառով:

Դնեպրոպետրովսկի մարզ

Դնեպրոպպետրովսկի մարզում, բեռնատարներ են հրդեհվել մասնավոր ձեռնարկության տարածքում, որի հետևանքով վիրավորվել է երկու մարդ, հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան: Նիկոպոլի շրջանում վնասվել են մասնավոր տներ և մեկ մեքենա, որի հետևանքով վիրավորվել է մեկ մարդ:

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնում է, որ ռուսական զինուժը Ուկրաինային S8000 Banderol անօդաչուներով և 161 գրոհային անօդաչուներով՝ խոցելով դրանցից 138-ը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կիևում և Կիևի մարզում վնասել են Bi-Mobile տվյալների կենտրոնը և «Գոստոմել» լոգիստիկ կենտրոնը, Դնեպրոպետրովսկի մարզում «Դնեպր» լոգիստիկ կենտրոնը, Օդեսայի մարզում ավտոմասերի գործարանը և անօդաչուների մասերի պահեստը, Չորնոմորսկի նավահանգստում գտնվող երկու չոր բեռնատար նավ և Օդեսայի նավահանգստում գտնվող ևս մեկ չոր բեռնատար նավ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսներն այսօր արդեն երեք ուղևորատար գնացքի վրա են հարձակվել ՈւկրաինայումՌուսաստանը և Ուկրաինան հարվածել են միմյանց. կան զոհեր և վիրավորներԻնչպե՞ս են ուկրաինացիները հրացաններով խոցում հակառակորդի անօդաչուներըՌուսաստանը կրկին հարվածել է Կիևին․ երեք մարդ զոհվել է, ևս 19-ը՝ վիրավորվել