Ռուսաստանի մի շարք շրջաններ անօդաչուների հարձակման տակ են․ կան զոհեր ու վիրավորներ

Ռուսաստանի մի շարք շրջաններ սեպտեմբերի 11-ի գիշերը անօդաչուների հարձակման են ենթարկվել։ Վոլգոգրադի և Տուլայի մարզերում զոհերի և վիրավորների մասին է հաղորդվում։

Սարատովում հարվածի է ենթարկվել Ozon առցանց առևտրի հարթակի լոգիստիկ կենտրոնն ու առաքման հանգույցը։ Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ աշխատակիցները նախապես տարհանվել էին, նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

Սարատովի մարզպետ Ռոման Բուսարգինը հայտնել է, որ քաղաքում վնասվել է քաղաքացիական ենթակառուցվածք։ Astra-ի տվյալներով՝ Սարատովում նաև նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել, սակայն դրա պատճառը դեռ հայտնի չէ։

Վոլգոգրադի մարզում անօդաչուի բեկորների ընկնելու հետևանքով վնասվել է բազմաբնակարան շենք։ Մարզպետ Անդրեյ Բոչարովի խոսքով՝ տուժել են 55 և 42 տարեկան երկու տղամարդ։ Բեկորներ են ընկել նաև քաղաքի հարավում գտնվող արդյունաբերական ձեռնարկության տարածքում։

Ռոստովի մարզի իշխանությունները հայտարարել են, որ գիշերվա ընթացքում խոցվել է 90 անօդաչու։ Միլերովոյի շրջանում բեկորների ընկնելու հետևանքով վնասվել է տասը առանձնատուն և տնտեսական շինություններ։ Տուժածներ չկան։

Տուլայի մարզում, ըստ նահանգապետ Դմիտրի Միլյաևի, խոցվել է 26 անօդաչու։ Հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերվա ընթացքում երկրի տարբեր շրջանների, բռնակցված Ղրիմի, ինչպես նաև Սև և Կասպից ծովերի վրա ընդհանուր առմամբ խոցել և որսացել է 777 ուկրաինական անօդաչու։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանը հարվածել է Մոլդովայի հետ սահմանին ուկրաինական անցակետին, կա 2 զոհ  Ուկրաինան հարվածել է Նովոռոսիյսկին, այդ թվում՝ ռազմանավերի, կա 4 զոհ, 29 վիրավորՈւկրաինական անօդաչուները հասան Յամալ Պուտինը ցանկանում է Ուկրաինայի հարցով գործարք կնքել. Թրամփ