ՌԴ-ն և Ուկրաինան հարվածներ են փոխանակել. Սևաստոպոլում 15-ամյա աղջիկ է զոհվել

Պերմ, 7-ը սեպտեմբերի, 2026

Ուկրաինական անօդաչուների հարվածից Ռուսաստանի կողմից բռնակցված Սևաստոպոլում 15-ամյա մի աղջիկ է զոհվել, ևս երեք մարդ, այդ թվում՝ երկու երեխա, վիրավորվել են, Telegram-ում հայտնել է Ռուսաստանի կողմից նշանակված քաղաքապետ Միխայիլ Ռազվոժժաևը:

Ռուսաստանի Պերմ քաղաքում անօդաչուն հարվածել է բնակելի շենքի: Supernova+ տելեգրամյան ալիքը գրում է, որ հարձակման թիրախը եղել է «Լուկօյլի» տեղի նավթավերամշակման գործարանը, որը Ռուսաստանի ամենամեծ գործարաններից մեկն է և մի քանի անգամ հարվածների թիրախ է դարձել: Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ մեկ մարդ զոհվել է, ևս 4-ը՝ վիրավորվել:

Անօդաչուներ են նկատվել նաև Չուվաշիայի և Վորոնեժի մարզում: Դոնեցկի մարզի օկուպացված տարածքում գտնվող Մարիուպոլում անօդաչուի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել «Գալակտիկա» առևտրի կենտրոնում։

Պայթյուններ են գրանցվել նաև Տագանրոգի ավիաբազայի տարածքում, որտեղ հրդեհ է բռնկվել, ինչն արձանագրել է NASA FIRMS արբանյակային համակարգը։

Ռուսական զորքն, իր հերթին, հարվածել է Օդեսայի մարզին՝ վնասելով բնակելի շենքեր և մեքենաներում զոհեր չկան:

Ռուսաստանն ու Ուկրաինան հարվածներ են փոխանակել Մոսկվա և Կիև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացների այցից հետո, որի ընթացքում կողմերը բանակցել են պատերազմը դադարեցնելու շուրջ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Եյսկին ուկրաինացիների հարվածի հետևանքով 2 երեխա է զոհվել. նահանգապետՈւկրաինան բացահայտեց ռուսական ռազմական մեքենայի թուլությունը. արդյո՞ք ՌԴ-ն դեռ մնում է ռազմական երկրորդ գերտերությունն աշխարհումԶելենսկին կոչ է արել Ռուսաստանի հետ եռակողմ բանակցություններ սկսելԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆն ու Քուշները գնացքով ժամանել են Կիև․ AFP