Փաշինյանն առաջիկայում կարող է այցելել Մոսկվա․ Պեսկով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կարող է այցելել Ռուսաստան։ Այցը նախատեսվում է այս տարվա ընթացքում, սակայն հստակ ժամկետները դեռ որոշված չեն, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Փաշինյանի՝ Մոսկվա այցի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ։ Հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարել էր, որ պայմանավորվել են «անկեղծ և կառուցողական խոսակցությունը» շարունակել Մոսկվա իր առաջիկա այցի ընթացքում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պուտինը Փաշինյանին դարձյալ առաջարկեց ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անելՀիասթափված է Տիգրան Խզմալյանը․ «Ժողովրդին ու Եվրոպային խաբել են»Փաշինյանը և Պուտինը հայկական երկաթուղու հարցով ինչ են պայմանավորվել. մանրամասներ բանակցություններից«Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանից, մենք չենք առարկի». ՓաշինյանՊուտին․ «Եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազան իրեն պետք չէ, մենք թեկուզ վաղը կհեռանանք»Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո որևէ կնճռոտ հարցի լուծման մասին չհայտարարվեց