Հորմուզով ազատ նավարկությունը խաթարվել է ԱՄՆ ագրեսիայի պատճառով. ՄԱԿ-ում ՌԴ դեսպան

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը քննադատել է Վաշինգտոնին՝ Հորմուզի նեղուցում ազատ նավարկության կոչ անելու համար՝ նշելով, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմի հետևանքով է Հորմուզում սահմանափակվել նավարկությունը:

«Վաշինգտոնի տրամաբանությունը հասկանալի չէ։ Այն ցանկանում է Հորմուզի նեղուցով նավարկության ազատություն, բայց այդ ազատությունը խաթարվեց Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիայի պատճառով», - X-ում գրել է նա:

«Հիմա նրանք ցանկանում են վերացնել իրենց ռազմավարական սխալի հետևանքները՝ պատերազմը շարունակելով։ Այստեղ ինչ-որ բան այն չէ», - հավելել է Ուլյանովը։

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սանձազերծած պատերազմից առաջ Հորմուզով էր անցնում աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը: Սակայն պատերազմից հետո Իրանը հայտարարեց, որ նեղուցը փակ է «թշնամական երկրների» համար, իսկ նեղուցով անցնելու համար պետք է ստանալ Թեհրանի թույլտվությունը: Այդ պահից ի վեր սահմանափակ թվով նավեր են անցնում Հորմուզով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ն Իրանում կհասնի իր երկու գլխավոր նպատակներին. ՎենսԻրանը պնդում է՝ Հորմուզի նեղուցը գտնվում է իր վերահսկողության ներքո