Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն Իրանում կհասնի իր երկու գլխավոր նպատակներին. Վենս

ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանում կհասնի իր երկու գլխավոր նպատակներին՝ կանխել Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը և պահպանել էներգակիրների կայուն գները: Fox News-ին տված հարցազրույցում Ջեյ Դի Վենսն ասել է, որ ԱՄՆ-ն այս հակամարությունից դուրս կգա «ավելի ուժեղ դիրքում»։

Վենսը նաև նշել է, որ իր առաջ դրված նպատակներին հասնելու համար Թրամփի վարչակազմը դիվանագիտական, ռազմական և տնտեսական գործիքներն օգտագործում է «շատ ընտրողաբար»։ Ամերիկացի պաշտոնյան հավելել է՝ իրավիճակը մնում է անկանխատեսելի, քանզի Իրանը հաճախ չի կատարում ստանձնած պարտավորությունները։

«Մի բան կարող եմ վստահորեն ասել. կարծում եմ՝ սա կավարտվի նրանով, որ ԱՄՆ-ն ավելի ուժեղ դիրքում կհայտնվի, Իրանը միջուկային զենք չի ունենա, իսկ Հորմուզի նեղուցը կվերադառնա մի վիճակի, երբ նավթի և գազի գները կայուն կլինեն ամերիկյան ժողովրդի համար», - ընդգծել է ԱՄՆ փոխնախագահը։

Հունիսի 17-ին ԱՄՆ-ն ու Իրանը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի վերջնական համաձայնության հասնելու նպատակով բանակցություններ պետք է սկսեին։ Սակայն հետագայում բանակցությունները փակուղի էին մտել՝ անվտանգության երաշխիքների և Հորմուզի նեղուցով նավագնացության ազատության շուրջ տարաձայնությունների պատճառով։

XS
SM
MD
LG