Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստվում է Ռուսաստանում սպասվող նոր զորահավաքին, որը, ըստ ուկրաինական հետախուզության, նախատեսվում է Պետդումայի ընտրություններից հետո։
Զելենսկու խոսքով՝ հետախուզության տվյալները, որոնք, նրա պնդմամբ, հաստատվում են նաև ռուսական ներքին փաստաթղթերով, վկայում են, որ Կրեմլը մինչև տարեվերջ մտադիր է զորակոչել մի քանի հարյուր հազար մարդու, իսկ 2027 թվականին՝ ևս մի քանի հարյուր հազարի։
Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը նախ ցանկանում է ընտրությունների միջոցով ստեղծել պատերազմի նկատմամբ հասարակական աջակցության տպավորություն, իսկ դրանից հետո անցնել նոր զորահավաքին։
«Մենք պատրաստվում ենք անել ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանը հնարավորինս դժվարությամբ իրականացնի այդ ծրագրերը», - ասել է Զելենսկին՝ հավելելով, որ համապատասխան հանձնարարականներ է տվել ուկրաինական հետախուզական և հատուկ ծառայություններին։
Ռուսաստանի իշխանությունները Զելենսկու հայտարարություններին առայժմ չեն արձագանքել։