Ազգային ժողովի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանը 53 կողմ ձայնով ընտրվեց խորհրդարանի երրորդ փոխնախագահի պաշտոնում:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՔՊ -ն Վարդևանյանի ընտրության համար կտրամադրի բավարար ձայներ: Ընդդիմադիր «Հայաստան»-ն էլ հայտարարել է, որ ողջ կազմով կողմ կքվեարկի: Առանց ՔՊ-ի ձայների ընդդիմության թեկնածուն չէր կարող ԱԺ փոխնախագահ ընտրվել:
Ազգային ժողովի մյուս երկու փոխնախագահներն են ՔՊ-ից Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը։ Օրենքի համաձայն՝ երրորդ փոխնախագահի պաշտոնը հասնում է ընդդիմությանը։