Ռուսաստանն արգելել է հայկական ըմպելիքների հերթական խմբաքանակի իրացումը

Բեռնատարներ Լարսի սահմանին, արխիվ

Ապրանքների մակնշման ռուսաստանյան պաշտոնական «Честный ЗНАК» համակարգը արգելափակել է հայկական արտադրության ըմպելիքների հերթական խմբաքանակի իրացումը երկրի տարածքում։

Համակարգի պաշտոնական ներկայացուցիչների պնդմամբ՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում արգելվել է «Բջնի» հանքային ջրի, ինչպես նաև Հայաստանում արտադրված ևս երկու ոչ-ալկոհոլային ըմպելիքների 70 հազար շիշ ընդհանուր ծավալի խմբաքանակի իրացումը։

Պատճառն, ըստ «Честный ЗНАК»-ի՝ «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կյանքին ու առողջությանը հնարավոր վնասն է»։

Համակարգի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հայ արտադրողները խախտել են Ռուսաստան ներմուծվող արտադրանքին ներկայացվող պարտադիր պայմանները։ Դրա հետ մեկտեղ սահմանափակումները վերաբերում են միայն այն խմբաքանակներին, որոնք արտադրվել են կոնկրետ ժամանակահատվածում։

Այս տարվա ապրիլին «Честный ЗНАК»-ը արգելափակել էր «Ջերմուկ» հանքային ջրի 338 հազար շշի իրացումը Ռուսաստանի տարածքում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԵՄ շուկաներ ծիրանի արտահանման համար ևս արտոնություններ կտրամադրվե՞ն«Ծաղիկների մի խմբաքանակ արդեն ճանապարհին է». ռուսական սահմանափակումներից հետո արտահանողները այլ շուկաներ են փնտրումՌուսական պատժամիջոցներին զուգահեռ 2 հայկական ընկերության նկատմամբ արգելքը հանվել էՀայկական շուրջ 100 բեռնատարներ օրեր շարունակ կանգնած են Ռուսաստանի մուտքի մոտ