ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Սպիտակ տանը առանձին հանդիպումներ կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին։
Նեթանյահուի հետ հանդիպմանը, ըստ հեռուստաընկերության աղբյուրների, Թրամփը պատրաստվում է քննարկել Իրանի հետ պատերազմի հետևանքները, Լիբանանի հետ բանակցությունների ընթացքն ու «Աբրահամյան համաձայնագրերի» ընդլայնման հնարավորությունը։
Սպիտակ տանը նաև ընդունում են, որ Իրանի հարցում Թրամփի և Նեթանյահուի միջև տարաձայնություններ կան, թեև նրանց դիրքորոշումները «բավական մոտ են»։
Զելենսկու հետ հանդիպման հիմնական թեման կլինի ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցությունները։
«Ժամանակն է, որ այս պատերազմն ավարտվի», - ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
Նախօրեին Թրամփը նաև անդրադարձել էր Զելենսկու հայտարարությանը, թե Ռուսաստանն Իրանին հետախուզական տվյալներ է փոխանցում ամերիկյան ռազմաբազաների մասին։
«Չեմ կարծում, որ նրանք դա անում են, առնվազն՝ բարձր մակարդակով», - ասել է ԱՄՆ նախագահը։
Ըստ տարածված տեղեկությունների՝ Նեթանյահուն և Զելենսկին նաև կմասնակցեն հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի հուղարկավորությանը։