Ռումինիան խոցել է երրորդ ռուսական անօդաչու թռչող սարքը

Երկնքում երևում է անօդաչու թռչող սարք, արխիվ

F-16 կործանիչը երրորդ ռուսական անօդաչու թռչող սարքն է խոցել, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռումինիայի պաշտպանության նախարարությունը:

Ռումինիայի նախագահ Նիկուսոր Դանը հայտարարել է. «Անթույլատրելի է, որ Ռուսաստանը շարունակի խախտել Ռումինիայի օդային տարածքը, որը միաժամանակ ՆԱՏՕ-ի և Եվրամիության օդային տարածք է»։

Անցած օրերին ևս Ռումինիան հայտնել էր անօդաչու թռչող սարք խոցելու մասին:

Ռումինիան Ուկրաինայի հետ ունի 650 կմերկարությամբ ցամաքային սահման, և ռուսական ԱԹՍ-երը բազմիցս խախտել են երկրի օդային տարածքը, սակայն մինչև ուրբաթ անօդաչու խոցելու դեպք չէր եղել:

Մոսկվան դեռևս չի արձագանքել այս միջադեպերին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռումինիայի օդային տարածքում երկրորդ ԱԹՍ-ն է խոցվելՌումինիայի երկնքում ԱԹՍ է խոցվել՝ առաջին անգամ Ուկրաինայում պատերազմից ի վեր