«Ուժեղ Հայաստանի» առաջին համար Նարեկ Կարապետյանն այսօր չբացառեց, որ խմբակցությունը ղեկավար կլինի ինքը, իսկ քարտուղար՝ Արամ Վարդևանյանը:
Արամ Վարդևանյանի անունը քննարկվում էր նաև Ազգային ժողովի ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնի համար:
Կարապետյանը Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրւոյցում ասաց, որ դեռ չեն որոշել ընդհանրապես փոխխոսնակի պաշտոնում առաջադրում կանե՞ն, թե՞ ոչ։
Հակակոռուպցիոն դատարանում այսօր ընթանում էր «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակով պատգամավոր ընտրված Դավիթ Ղազինյանի գործով դատավարությունը: Դատարանը նրա խափանման միջոց կալանքը վերացվեց:
Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցած մեծությամբ երկրորդ խմբակցությունից պատգամավորի մանդած է ստացել 29 թեկնածու նրանցից երկուսը, սակայն, հնարավոր է՝ խորհրդարան չգնան։