Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ: Նրանք անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը՝ ընդգծելով տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը։
Նրանք մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ։
Փաշինյանը և Մերցն անդրադարձել են Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ համագործակցության հետևողական զարգացման, ինչպես նաև Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության հետագա խորացման հեռանկարներին։
Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը հաջորդում է նախօրեին Բեռլինում Մերցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը: Գերմանիայի կանցլերը հանդիպումից հետո՝ համատեղ ասուլիսում հայտարարել էր՝ «Հարավային Կովկասն ավելի մեծ նշանակություն է սկսում ստանալ որպես Եվրոպան և Ասիան միմյանց կապող տարածաշրջան»: