Շախմատի լեգենդ Յուդիթ Պոլգարը մերժել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարի առաջարկը՝ զբաղեցնել երկրի նախագահի պաշտոնը։
Պոլգարն առաջարկը մեծ պատիվ է համարել, սակայն հայտարարել է, որ բավարար ուժ չունի՝ ստանձնելու պառակտված հասարակությունը միավորելու պատասխանատվությունը։ Նա նշել է, որ այդ նպատակով կաջակցի Հունգարիայի նոր՝ անկախ և հեղինակություն վայելող նախագահին։
Այս պաշտոնը հիմնականում արարողակարգային բնույթ ունի և թափուր էր մնացել անցած շաբաթ խորհրդարանում ընդունված փոփոխություններից հետո, որոնցով նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի մերձավորը համարվող նախագահ Թամաշ Սուլյոկը պաշտոնանկ արվեց։
Մադյարի խոսքով՝ Պոլգարի ընտրությունը կարող էր նպաստել Վիկտոր Օրբանի 15-ամյա կառավարման հետևանքով պառակտված երկրի միավորմանը։
Վարչապետը հայտարարել է, որ հարգում է շախմատիստուհու որոշումը և շնորհակալություն է հայտնել Հունգարիայի համար իր մեծ ներդրման համար։