Իրանը և ԱՄՆ-ն կրկին ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Անհայտ վայրում տեղի ունեցած պայթյունից ծուխ է բարձրանում, որը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հարվածներ է հասցրել Իրանին, հուլիսի 14,2026թ.

Իրանն ու Միացյալ Նահանգներն այսօր կրկին ինտենսիվ հարվածներ են փոխանակել։

ԱՄՆ զինված ուժերը կրակ են բացել Իրանի էներգետիկ ոլորտի համար ռազմավարական նշանակություն ունեցող Խարգ կղզու մոտակայքում գտնվող տանկերի ուղղությամբ: Իրանն ակնարկել է, որ կարող է Եմենում հութիների աջակցության ու նրանց միջոցով փակել մեկ այլ կարևոր նեղուց՝ դեպի Կարմիր ծով տանող Բաբ ալ-Մանդեբը:

Հակամարտության նոր թեժացումը էապես դադարեցրել է նավագնացությունը Հորմուզի ներղուցով, որով մինչ այս պատերազմն անցնում էր համաշխարհային նավթի և գազի առաքումների մոտ մեկ հինգերորդը։ Վաշինգտոնը հորդորել է առևտրային նավերին օգտագործել հարավ տանող այլընտրանքային երթուղին՝ Օմանի ափի երկայնքով։ Իրանի բանակի խոսնակ, բրիգադի գեներալ Մոհամմադ Ակրամինիան պնդել է՝ այդ տարբերակը չի կարող գործել քանի որ Իրանը կարող է հարվածել նեղուցին իր տարածքի ցանկացած վայրից։

Օր օրի սրվող լարվածության ֆոնին՝ Թեհրանը երեկ ազատ է արձակել ԱՄՆ քաղաքացու, որը, Վաշինգտոնի պնդմամբ, ապօրինաբար կալանավորված էր 2024 թվականից։ Նախագահ Թրամփն այս քայլը «բարի կամքի դրսևորում» է անվանել և շնորհակալություն հայտնել Իրանին։