Մատչելիության հղումներ

Իրանն ազատ է արձակել 2024-ին ձերբակալված ամերիկացի կնոջ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն ազատ է արձակել ԱՄՆ քաղաքացուն, որը, Վաշինգտոնի պնդմամբ, ապօրինաբար կալանավորված էր 2024 թվականից։ Թրամփն այս քայլը «բարի կամքի դրսևորում» է անվանել։

«Իրանը թույլ է տվել 2024 թվականի դեկտեմբերին ապօրինաբար ձերբակալված ԱՄՆ քաղաքացուն լքել երկիրը։ Նա այժմ ապահով վայրում է՝ Իրանի սահմաններից դուրս, և գտնվում է լավ վիճակում, - Truth Social-ում գրել է Թրամփը՝ ավելացնելով․ - Միացյալ Նահանգները շնորհակալություն է հայտնում Իրանին՝ այս բարի կամքի դրսևորման համար»։

Պետքարտուղարությունն առայժմ մանրամասներ չի հայտնել կնոջ ինքնության կամ ազատ արձակման հանգամանքների մասին։ Զարգազումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև չդադարող ռազմական լարվածության ֆոնին։

Թեհրանից դեռ չեն հաստատել ԱՄՆ քաղաքացու ազատարձակման լուրը։

ԱՄՆ պետքարտուղարության տվյալներով՝ Իրանում ազատազրկված ԱՄՆ վեց քաղաքացի կա, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայության նախկին թղթակից Ռեզա Վալիզադեն։

Իրանը նախկինում ևս երկքաղաքացիների և օտարերկրյա քաղաքացիների է անազատության մեջ պահել՝ անվտանգությանն առնչվող մեղադրանքներով, որոնք, Միացյալ Նահանգների և իրավապաշտպան խմբերի պնդմամբ, քաղաքական դրդապատճառներով են իրականացվել։

XS
SM
MD
LG