Վառելիքի ճգնաժամի ֆոնին Ռուսաստանը կարող է թույլատրել 2013-ից արգելված «Եվրո-2» բենզինի վաճառքը

Ռուսաստանի կառավարությունը կարող է մինչև 2027 թվականի հուլիսը թույլատրել ավելի ցածր բնապահպանական չափանիշներին համապատասխանող բենզինի և դիզվառելիքի արտադրությունն ու վաճառքը՝ ներառյալ «Եվրո-2» վառելիքը։ Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով կառավարության որոշման նախագծին։

Նախագծով կարող է թույլատրվել նաև այդ չափանիշներին համապատասխան վառելիքի ներմուծումը։ Դրա վրա չեն տարածվի Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջները։

«Եվրո-2» վառելիքի վաճառքը Ռուսաստանում արգելված է 2013 թվականից։ Այն ավելի շատ ծծումբ է պարունակում և ավելի պարզ արտադրական գործընթաց է պահանջում, ինչը կարող է օգնել շուկա լրացուցիչ հարյուր հազարավոր տոննա վառելիք հանել։

Սակայն ոլորտի փորձագետները նշում են, որ այդ քայլը դժվար թե ամբողջությամբ լրացնի նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածներից կորցրած ծավալները։ Բացի այդ, «Եվրո-2»-ը կարող է վտանգավոր լինել ժամանակակից մեքենաների մի մասի համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պուտինը խոստովանել է՝ ուկրաինական հարվածներից Ռուսաստանում վառելիքի պակաս կաՌուսաստանում վառելիքի խնդիր կա, Հայաստանում բենզալցակայաններն աշխատում են սովորականի պեսFinancial Times․ Բալթյան երկրները ԵՄ-ին կոչ են արել արագացնել ռուսական նավթի ներմուծման արգելքի գործընթացը