Պայմանագրային զինծառայող է մահացել, նախաձեռնվել է քրեական վարույթ

Հունիսի 26-ին արձանագրված պայմանագրային զինծառայող Ռ.Խ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում են Քննչական կոմիտեից՝ առանց մանրամասներում, թե ինչ հոդվածով է հարուցվել քրեական վարույթը:

Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը տեղեկացնում է, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողություններ:

Զինծառայողի մահվան մասին Պաշտպանության նախարարությունը դեռևս չի հաղորդում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Զինծառայող է մահացել. վարույթ է նախաձեռնվել անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածովՀայտնաբերվել է զինծառայողի դի, նախաձեռնվել է քրեական վարույթ