Նախօրեին Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հոդվածով:
Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնեցին, որ այս պահին մեղադրյալ չկա՝ առանց այլ մանրամասներ նշելու:
Երևանի ավագանու նիստի ընթացքում իշխանական և ընդդիմադիր խմբակցությունները ելույթ ունենալիս խոսում էին հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից, միմյանց հասցեին մեղադրանքներ էին հնչում: Այնուհետև իրավիճակը լարվեց ավագանու ընդդիմադիր և իշխանական անդամների միջև, ընդհուպ ծեծկռտուք տեղի ունեցավ։