Երևանի ավագանու նիստի ընթացքում իշխանական և ընդդիմադիր խմբակցություններն այսօր ելույթ ունենալիս խոսում էին հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից, միմյանց հասցեին մեղադրանքներ էին հնչում. ընդդիմությունը մեղադրում էր իրենց «մանդատները գողանալու մեջ», իշխանությունից հակադարձում՝ «դուք այդ լեգիտիմությունը չունեիք, որ ձեզնից գողանային»։
Այնուհետև իրավիճակը լարվեց ավագանու ընդդիմադիր և իշխանական անդամների միջև, ընդհուպ ծեծկռտուք տեղի ունեցավ, միմյանց հասցեին վիրավորանքներ հնչեցին։ Մանրամասները՝ տեսանյութում.