Իսրայելական զորքերը կմնան Լիբանանում․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական զորքերը դուրս չեն բերվի Լիբանանից՝ չնայած ԱՄՆ-ի և Իրանի ճնշմանը, գրում է The Times of Israel-ը։

Նեթանյահուն, ելույթ ունենալով Իսրայելում նոր ավտոճանապարհի բացման պաշտոնական արարողությանը, ասել է, որ իսրայելական ուժերը կմնան Լիբանանի հարավում և այնտեղ կպահպանեն «անվտանգության գոտին» այնքան ժամանակ, քանի դեռ դա պահանջում են Իսրայելի անվտանգության կարիքները։

Հունիսի 17-ին ԱՄՆ-ն և Իրանը, առանց Իսրայելի մասնակցության, ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը ենթադրում է ռազմական գործողությունների դադարեցում նաև Լիբանանում։

Reuters-ը, վկայակոչելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի, հաղորդել է, որ Իսրայելը «կոշտ բանակցություններ» է վարում Սպիտակ տան հետ՝ Լիբանանի հարավում իր զորքերի դիրքերը պահպանելու համար։

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը հունիսի 15-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնի և Թեհրանի պայմանավորվածությունները Իսրայելի համար որևէ պարտավորություն չեն ստեղծում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

110-օրյա պատերազմը դադարեցվում է. ԱՄՆ-Իրան համաձայնագիրը ստորագրվել էՊատմական փաստաթուղթ և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիանը՝ ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագրի մասին Հրապարակվել է ԱՄՆ-Իրան համաձայնագրի 14 կետանոց տեքստըԱՄՆ և Իրանի նախագահները ստորագրել են հրադադարի համաձայնագիրը․ Թրամփը չի բացառում հարձակման վերսկսումը