Ազգային ժողովի փոխխոսնակ, Երևան-Անկարա կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ախալքալաք-Կարս երկաթգծին:
«Ազատության« հարցին՝ տնտեսվարողները արդեն օգտվո՞ւմ են երկաթգծից՝ Ռուբինյանը պատասխանեց. «Ապաշրջափակումը նոր է եղել, ենթադրում եմ՝ դեռ ոչ, բայց չեմ էլ ճշտել»:
«Համապատասխան տնտեսվարողները հնարավորություն կունենան Ախալքալաք-Կարս երկաթգիծն օգտագործել և՛ երկկողմ առևտրի, և՛ տրանզիտի համար: Հայաստանը ես տարի առաջ երկաթգծային փակուղի էր, հիմա ամբողջ աշխարհը մեր համար բաց է, իհարկե դեռ Վրաստանի տարածքով միջնորդավորված, մենք աշխատում ենք, որպեսզի ուղիղ դա լինի», - ասաց Ռուբինյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 24-ին հայտարարեց, որ Ախալքալաք–Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և Հայաստան ներմուծումների համար։