Իրանական լրատվամիջոցներում Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցվող փաստաթղթի վերաբերյալ արտահոսած մանրամասները կեղծ են և որևէ կապ չունեն այն ամենի հետ, ինչ գրավոր համաձայնեցվել է, հայտարարել է Դոնալդ Թրամփը:
«Նրանց ասած ամեն ինչ, այդ թվում՝ գործարքի մասին նրանց թույլ և անմիտ պնդումը, իրականության հետ ոչ մի կապ չունի։ Նրանք չափազանց անազնիվ մարդիկ են, որպեսզի նրանց հետ գործ ունենանք։ Անհնար է նրանց հետ ազնիվ գործարք կնքել», - սոցցանցում գրել է նա։
ԱՄՆ նախագահը նաև նշել է, թե բացարձակ անընդունելի է անօդաչուներով երեկ երեկոյան Հորմուզի նեղուցից դուրս եկող հնդկական նավերի վրա իրանական հարձակումը: «Նրանք պետք է շտկեն իրենց վարքագիծը և շտապ», - գրել է Թրամփը: