«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են. ՔԿ

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, հայտնում է Քննչական կոմիտեն՝ առանց անուններ նշելու:

Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ին ձերբակալելու որոշում է կայացվել:

Նրանք նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով (հանցակիցների տեսակները (46) - հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ դրան հարկադրելը (236)) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (փողերի լվացումը):

Հունիսի 5-ին Գլխավոր դատախազությունը դիմումներ էր ներկայացրել ԿԸՀ Արթուր Աբրահամյանի, Աշոտ Սահակյանի, Սուսան Բադոյանի, Վահե Եղիազարյանի, Հայկ Ավագյանն, Վահե Թավաքալյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուի ազատազրկման համաձայնություն ստանալու վերաբերյալ