Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ միջազգային գործընկերներից՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով:
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին շնորհավորելով վարչապետին նշել է.«Անհամբեր սպասում եմ մեր երկրների միջև գործընկերությունը խորացնելու և մեր երկու ժողովուրդների համար բարգավաճում ստեղծելու ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելուն»:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է՝ Միացյալ Նահանգները կանգնած է վարչապետ Փաշինյանի և Հայաստանի կողքին խաղաղության ամրապնդման գործում:
«Մենք հանձնառու ենք առաջ մղելու Վաշինգտոնում տեղի ունեցած պատմական խաղաղության գագաթնաժողովի նպատակները, ներառյալ Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու (TRIPP) իրականացումը: Մենք անհամբեր սպասում ենք համատեղ աշխատանքին Հարավային Կովկասում և դրանից այն կողմ խաղաղություն, կայունություն և բարգավաճում ապահովելու համար», - հավելել է Ռուբիոն:
Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանն էլ ընդգծել է. «Ռումինիան և Հայաստանը կապված են երկարամյա բարեկամությամբ, և ես անհամբեր սպասում եմ մեր գործընկերության հետագա ամրապնդմանը»։
Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Խորվաթիայի վարչապետը:
Անդրեյ Պլենկովիչը նշել է, որ Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և Եվրամիության հետ նրա խորացող գործընկերությանը:
«Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով։ Ես անհամբեր սպասում եմ մեր համագործակցության շարունակմանը և Խորվաթիայի և Հայաստանի միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանը», - ընդգծել է նա։
Հայաստանում անցկացվեցին խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան են անցնում «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 727 հազար 827 ձայնով (49.825 տոկոս), «Ուժեղ Հայաստանը»՝ 340 հազար 88 ձայնով (23.281 տոկոս) և «Հայաստան» դաշինքը՝ 145 հազար 113 ձայնով (9.934 տոկոս):