Իրանը չի լքել ոչ ռազմի դաշտը, ոչ էլ բանակցությունները. Փեզեշքիան

Իրանը չի լքել ո՛չ ռազմի դաշտը, ո՛չ բանակցությունները և չի նահանջի ոչ մի սպառնալիքի առաջ, հայտարարել է Իրանի նախագահը:

Մասուդ Փեզեշքիանը սոցցանցում գրել է, որ Թեհրանի համար առաջնահերթությունը «ազգային անվտանգությունն ու մեր ժողովրդի խաղաղությունն» է։

«Մենք կպաշտպանենք ազգի իրավունքները պատշաճ պատասխանատվությամբ և չենք նահանջի որևէ սպառնալիքի առջև», - X-ում գրել է նա:

«Դիվանագիտությունն ու պաշտպանությունը ազգային ուժի երկու թևերն են. մենք ո՛չ լքել ենք պատերազմի դաշտը, ո՛չ բանակցությունների սեղանը», - հավելել է նա։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Իսրայելն ու Իրանը վերսկսել են ռազմական գործողությունները: Ամեն ինչ սկսվեց, երբ երեկ Բեյրութի հարավային արվարձան Դահիայում «Հեզբոլա»-ի գլխավոր հենակետերից մեկին Իսրայելի հարվածներին ի պատասխան՝ Իրանը հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ։

Իսրայելի բանակը հայտնել է, որ լայնածավալ պատասխան ավիահարվածներ է հասցրել Իրանի պաշտպանական համակարգերին երկրի կենտրոնական և արևմտյան շրջաններում։ Իրանն իր հերթին հարվածել է Իսրայելի տարբեր շրջանների:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նոր լարվածություն Իրան-Իսրայել հակամարտությունում. ռազմական գործողությունները վերսկսվել են մի քանի ժամով