«Հիմա էլ մեր բոլոր համակիրների շրջանում ձերբակալություններ են, բայց վախենալու որևէ բան չկա». Սամվել Կարապետյան

«Հենց հիմա էլ մեր բոլոր համակիրների շրջանում ձերբակալություններ են, երեկ էլ հարյուրից ավելի մարդ են ձերբակալել, բայց վախենալու որևէ բան չկա», - քվեարկելուց առաջ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:

Կարապետյանը հերքեց իրավապահների հաղորդագրությունները, որ «Ուժեղ Հայաստան»-ը ընտրակաշառք է բաժանում:

«Եթե բաժանած լինեինք, հիմա ինձ նորից կալանավորած կլինեի», - ասաց ռուսաստանաբնակ գործարարը, որն այժմ տնային կալանքի տակ է և քվեարկելու էր եկել իրավապահների ուղեկցությամբ:

Պատասխանելով հարցին, թե Փաշինյանի հաղթանակի դեպքում ինչի՞ է պատրաստ, Սամվել Կարապետյանն ասաց. «Ժողովուրդը ինչ կորոշի, այդպես էլ կլինի»:

Արտաքին հարաբերությունների վերաբերյալ Կարապետյանը նշեց, որ պետք է լինեն բալանսավորված, բոլորի հետ լավ հարաբերություններ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանն այսօր խորհրդարան է ընտրում