ՔԿ-ն հայտնում է 100-ից ավելի ընտրակաշառքի դեպք բացահայտելու մասին

Քննչական կոմիտեն հայտնում է 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպք բացահայտելու մասին:

Ըստ ՔԿ-ի, պարզվել է, որ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուն մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ընտրություններին «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու պայմանով՝ Արտաշատ համայնքի 100-ից ավելի ընտրողի 100.000-500.000 դրամի չափով ընտրակաշառք է տվել, իսկ նշված ընտրողները որոշ դեպքերում գործելով այլ ընտրողների հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ ստացել են տարբեր դրամական միջոցների չափով ընտրակաշառքներ:

Քննիչի հանձնարարությամբ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել և ընտրակաշառք ստանալու կասկածանքով վարույթն իրականացնող մարմին է ներկայացվել 40-ից ավելի անձ:

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հերքում է, թե ընտրակաշառք է խոստանում ու տալիս ընտրողներին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ին ձերբակալելու որոշում է կայացվել. ՔԿ27 ընդդիմադիրներ ճաղերի հետևում. «Ուժեղ Հայաստանը» և «Հայաստան» դաշինքը հերքում են մեղադրանքները