ԿԸՀ-ն հավանաբար այսօր կքննի «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու դիմումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանն «Ազատությանը» փոխանցեց, որ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու հարցով «Հանրապետություն» կուսակցության ներկայացրած դիմումը քննելու համար ԿԸՀ-ն հավանաբար այսօր նիստ կգումարի: Այն կանցկացվի դռնբաց:

Նիստը տեղի կունենան երեկոյան ժամը 10-ին:

Ուղիղ եթերում վարչապետի հորդորից մի քանի ժամ անց «Հանրապետություն» կուսակցությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու հարցով:

«Ուժեղ Հայաստան» դաշինքից արձագանքում են. «Հեռացող Փաշինյանը հասկանում է, որ կորցնում է իշխանությունը, ուստի անցել է իր սատելիտ ուժերի միջոցով կազմակերպվող շոուներին։ Որքան մենք ուժեղանում ենք, այնքան փոքր խմբակի վախերն ավելի են սաստկանում։ Մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին։ Այս ամենը երկու օրից կավարտվի։ Հանրայինի եթերում պարտված Փաշինյանը շուտով կպարտվի նաև ընտրություններում»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Հանրապետություն» կուսակցությունը դիմել է ԿԸՀ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու հարցով