Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությանն ավարտված է. Ռուբիո

Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությանն ավարտված է, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

«Այն ոչ միայն ավարտված է, այլ եզրափակվել է համաձայնագրով, փոխըմբռնման հուշագրով, որը ես երեկ ստորագրել եմ, որը ստեղծում է նոր բարգավաճման ուղի՝ TRIPP ուղին: Այն երկու երկրներին, մասնավորապես Հայաստանին կտրամադրի հնարավորություններ՝ հարգելով նրանց ինքնիշխանությունը», - ասել է Ռուբիոն։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռավար ձևաչափով ստորագրել են TRIPP նախագծի վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագիրը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանն ու ԱՄՆ-ը ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը