Ռուսաստանը մտադիր չէ վճարել Հայաստանի՝ եվրաինտեգրման ուղղությամբ ձեռնարկված քայլերի համար, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Հարցը, թե ուր է գնում Հայաստանը և ում հետ է այն շարունակելու կառուցել իր քաղաքական և պետական ապագան, լեգիտիմ է։ Բայց, մենք չենք պատրաստվում օգտագործել Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունից Հայաստանի ստացած անհերքելի առավելություններն ու արտոնությունները, որ դրանցով Հայաստանը ծածկի իր ծախսերը դեպի Եվրամիություն», - TASS-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։
Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով Հայաստանին հորդորում է արագ կողմնորոշվել Եվրամիության ու ԵԱՏՄ-ի միջև, այդ հարցով հանրաքվե անցկացնել։ Աստանայի գագաթնաժողովում համապատասխան հայտարարությանը միացան Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանը:
Երևանը շեշտում է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չունի, Մոսկվայի շահերին էլ հարգանքով է վերաբերվում: