«Թողե՛ք ինձ». «սև սիրտ» բերած որդեկորույս մորը ոստիկանները թույլ չտվեցին մոտենալ վարչապետին

Արտապատկերում News.am-ի վիդեոյից

Որդու զոհվելը և թոռան անհետ կորելը սգացող Մարիամ Վարդանյանին ոստիկանները թույլ չտվեցին մոտենալ Մալաթիա-Սեբաստիա համայնքում քարոզարշավ իրականացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նա «սև սիրտ» էր բերել Փաշինյանին:

«Սա իմ սիրտն է, ժողովուրդ, նայեք, իր սրտիկները ձևական են, մենակ իր աթոռն է ուզում», - ասաց որդեկորույս մայրը:

Տարեց կնոջը ոստիկանների հետ հանգստացնել փորձող կինը պահանջում էր լրագրողներից չնկարել:

Ուրախ ամբոխից մի քանի մետր այն կողմ ողբացող կնոջը հեռացրին՝ թևերից բռնած:

Քարոզարշավի ընթացքում վարչապետի շուրջ անվտանգությունն ավելի խստացվեց որդեկորույս հարազատների ու Արցախի թեմայի շուրջ միջադեպերից հետո:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մեղադրանք՝ վարչապետի հետ բարձր տոնով խոսելու համար. դատարանը քննում է Արթուր Օսիպյանին 2 ամսով կալանավորելու հարցը