Պակիստանի ԱԳ նախարարը Վաշինգտոնում Ռուբիոյի հետ կքննարկի Իրանի հարցը

Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը ժամանել է Վաշինգտոն, որտեղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ կքննարկի Իրանի հարցը:

Պակիստանում բանակցությունների առաջին փուլն ավարտվել է առանց համաձայնագրի, սակայն Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ Թեհրանը և Վաշինգտոնը նախնական համաձայնության են եկել՝ ապրիլին հայտարարված հրադադարը երկարաձգելու և Հորմուզի նեղուցով նավագնացության սահմանափակումները վերացնելու վերաբերյալ։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ պետք է հաստատի համաձայնագիրը:

Իրանական Tasnim լրատվական գործակալությունը հայտարարել է, որ այն վերջնականապես չի հաստատվել՝ նշելով, որ վերջին օրերին այն փոփոխությունների է ենթարկվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ ԱՄՆ-ը և Իրանը նախնական համաձայնություն են ձեռք բերել