Իսրայելի բանակը հայտարարել է, որ Գազա քաղաքին գիշերը հասցրած հարվածի արդյունքում սպանվել է «Համաս»-ի ռազմական առաջնորդը:
Մոհամմեդ Օդեհն այս պաշտոնում նշանակվել էր ընդամենը ինը օր առաջ՝ մայիսի 18-ին, նախկին ղեկավարի սպանությունից հետո։ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումը դեռ չի հաստատել Օդեհի սպանությունը:
Հարձակման հետևանքով կա ևս երեք զոհ, մեկ տասնյակից ավելի վիրավոր։ Ականատեսները պատմել են, որ հարվածները հասցվել են ինքնաթիռներով:
«Իսրայելական ռազմական ինքնաթիռները հանկարծակի օդային հարված հասցրին։ Երեք հրթիռով հարվածեցին շենքի տանիքին գտնվող բնակարանին: Դրանք սովորական հրթիռներ չէին, դրանք ծանր հրթիռներ էին», - ասել է Գազայի բնակիչներից մեկը։