Քննչական կոմիտեն հայտնում է, որ Արթուր Օսիպյանը 2 ամսով կալանավորվել է։
Ըստ ՔԿ-ի՝ Օսիպյանը մարտի 22-ին Ֆեյսբուքի իր էջում վարչապետի հասցեին բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է արել, իսկ մայիսի 18-ին Օսիպյանը, իմանալով Արաբկիրում Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի մասին, գնացել և խոչընդոտել քարոզչության ընթացքը։
Ըստ հաղորդագրության՝ նա տեղում հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել, չի ենթարկվել հավաքվածների հորդորներին և խախտել հասարակական կարգը։
Օսիպյանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել երեք հոդվածով՝ վարչապետի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու, խուլիգանության և նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վարչապետին քննադատած քաղաքացին՝ ճաղերի հետևում. սպառնացող վարչապետը՝ անպատժելի
Արաբկիրում վարչապետի քարոզչության ժամանակ Արթուր Օսիպյանը մոտեցել, հարց էր տվել Ղարաբաղի թեմայով, ինչին վարչապետը արձագանքել էր վիրավորանքներով ու բղավոցներով: Ժամեր անց ոստիկանությունը Օսիպյանին ձերբակալել էր:
Քաղաքացիական հասարակության մեկ տասնյակից ավելի կազմակերպություններ՝ խստորեն դատապարտել են Արթուր Օսիպյանի նկատմամբ հարուցված «ակնհայտ անօրինական, անհիմն և քաղաքականապես մոտիվացված» քրեական հետապնդումն ու ազատությունից զրկելը՝ պահանջելով անհապաղ արգելանքից ազատ արձակել նրան ու դադարեցնել քրեական հետապնդումը: