Մեծավանում Փաշինյանի այցին ընդառաջ խուզարկություններ են իրականացվում

Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ մեծ թվով անվտանգության աշխատակիցներ խուզարկություններ են իրականացնում, այդ թվում՝ վարչական ղեկավարի աշխատասենյակում:

Մեծավանի վարչական ղեկավար Հովիկ Մարկոսյանը դուրս է բերվել աշխատասենյակից, որտեղ «անվտանգության աշխատանքներ են իրականացվում»: Փակ էր անգամ սանհանգույցը բոլորի համար:

«Ազատության» հարցին՝ թե ինչով է պայմանավորված խուզարկությունը, ընդդիմադիր վարչական ղեկավարը պատասխանեց, որ տեղյակ չէ: Նա նշեց, որ չի թաքցնում իր ընդդիմադիր հայացքները: Համայնքապետը ևս ընդդիմության ներկայացուցիչ է, որը ընտրվել է 2022 թվականին՝ վայելելով գործարար Սամվել Կարապետյանի աջակցությունը:

Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրում շաբաթ օրը միջադեպ էր տեղի ունեցել իշխող «Քաղաքացիական պայմանագրի» և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցների միջև: Այդ օրը Քննչական կոմիտեն էր հաղորդագրություն տարածել, որ ընդդիմադիր մի խումբ անձինք փակել են իշխող «Քաղաքացիական պայմանագրի» քարոզչության համար գյուղ եկած անձանց ճանապարհը և թույլ չեն տվել առաջ շարժվել։ Այս գործով վեց անձի նկատմամբ կալանքի, հինգի նկատմամբ՝ տնային կալանքի որոշումներ կան։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նորաշենի և Մեծավանի գործով 6 անձ կալանավորվել է, 5-ը տնային կալանքի տակ է. ՔԿՄեծավանում միջադեպի գործով վեց անձ կալանավորվել է, մեկ անձ՝ տնային կալանքի տակ էԼոռու մարզում ՔՊ քարոզարշավի ժամանակ միջադեպերի փաստով քրեական վարույթ է հարուցվել, 10 ձերբակալված կաԼոռու մարզում 10 մարդ է ձերբակալվել քարոզչությանը խոչընդոտելու կասկածանքով