Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարում է ընտրակաշառքի հերթական դեպքերը բացահայտելու մասին

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարում է ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու հերթական դեպքերը բացահայտելու մասին։

Ըստ Հակակոռուպցիոնի հայտարարության՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի կազմակերպմամբ մի շարք անձինք «օրենսդրական արգելքի պայմաններում տվել են ՀՀ Լոռու մարզի մի շարք ընտրողների բնակարանների վարձավճարները»։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Թե քանի հոգի և ովքեր են ձերբակալվածները, Հակակոռուպցիոն կոմիտեն չի մանրամասնում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Խուզարկություններ՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակներում, կան ձերբակալվածներԸնտրակաշառքի գործերով 6 անձ կալանավորվել է, մեկը տնային կալանքի տակ է«Ուժեղ Հայաստան»-ին վերագրվող ընտրակաշառքի նոր գործ ու նոր ձերբակալություններՆոր քրեական վարույթ և գաղտնալսում՝ Սամվել Կարապետյանի ուժի դեմ. ընդդիմադիրները հերքում են ընտրակաշառքի կասկածները«Կանդազը հացադուլ է սկսել ապօրինությունների դեմ». Հակակոռուպցիոնը ձերբակալել է «Ուժեղ Հայաստան»-ի ևս 5 ներկայացուցչի