Ազատի կացարանում զոհված զինվորի պապիկին չթույլատրեցին մոտենալ Լոռու մարզում քարոզարշավ անցկացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանին և բերանը փակելով հեռացրին հավաքից:
«Տարավ վառեց Ազատ գյուղում», - տղամարդու այս հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը ոստիկանների հրահանգեց՝ «ով խոչընդոտելու համար գալիս է հեռացրեք, թող գնանք իրենց գործին»:
«Ինչի՞ եք տանում, ես իմ պահանջն ունեմ, իմ երեխուն տարավ վառեց Ազատ գյուղում», - ասում էր տարեց տղամարդը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Ես ուզում եմ իմ էրեխուն, կարա՞ս իմ էրեխուն բերես». Ազատի կացարանի հրդեհի հետևանքով զոհվածի մայրը՝ Փաշինյանին2023-ին հունվարի 19-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված Պաշտպանության նախարարության N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով 15 ժամկետային զինծառայող զոհվեց: Երեք տարի ձգվող դատավարությունն ընթացել է պաշտոնական վարկածի շուրջ, թե սպան փորձել է բենզինով թեժացնել վառարանը, ինչի հետևանքով էլ հրդեհ է բռնկվել։