«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը մի քանի ժամ է՝ պտտվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած քարոզչական խմբի հետ։ «Ազատության» հետ զրույցում ասաց՝ արձակուրդում չէ, պարզ տարածքով անցնում էր, որ գնար մոտակա դպրոց, որպեսզի ստուգի իր ղեկավարած ՀՈԱԿ-ի կողմից իրականացվող աշխատանքի ընթացքը։ Նա այս պնդումից հետո՝ մոտ մեկուկես ժամ է՝ շարունակում է քայլել քարոզչական խմբի հետևից։
«Անկախ դիտորդի» անդամ Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ Բեգոյանը խախտել է աշխատանքային կարգապահությունը և նրան վերադասը պետք է պատասխանատվության ենթարկի։
Բեգոյանն արդեն ժամեր շարունակ ՔՊ քարոզչական խմբի հետ է, ավելին՝ սրճարանում նստած ծխում էր՝ չնայած օրենքով սահմանված արգելքին։ Երկու սեղան այն կողմ էլ նստած էր քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը հրաժարվեց պարզաբանում տալ։