Միջազգային գործընկերների մասնակցությամբ քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը նվիրված քննարկում՝ միջազգային մի շարք գործընկերների մասնակցությամբ։

Կառավարության փոխանցմամբ՝ քննարկվել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման արդյունքում Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի համար բացվող հնարավորությունները:

Փոխվարչապետը նախօրեին «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին խոսել էր նաև Հայաստան ժամանած ԱՄՆ պատվիրակության հետ հանդիպմանը՝ շեշտելով տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման անհրաժեշտությունը, ներուժը և հեռանկարները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մհեր Գրիգորյանը ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է TRIPP-ի իրականացման մի շարք հարցեր