Լիբանանում իսրայելական հարվածի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի կողմից Լիբանանի հարավային Սաքսակիե քաղաքի վրա հասցված հարվածի հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, և վիրավորվել է 15 մարդ։

Reuters-ի փոխանցմամբ՝ Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել քաղաքում գտնվող «Հեզբոլա» շարժման զինյալներին՝ մեղադրելով նրանց իսրայելցի զինվորների դեմ հարձակումներ պլանավորելու մեջ։

Միացյալ Նահանգները Վաշինգտոնում Լիբանանի և Իսրայելի դեսպանների միջև բանակցությունների երկու փուլ է անցկացրել: Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ապրիլի 23-ին կայացած հանդիպման ժամանակ Իսրայելն ու Լիբանանը երեք շաբաթով երկարաձգեցին 10-օրյա հրադադարը, սակայն այն խախտվում է, Իսրայելն ու «Հեզբոլա»-ն իրար են մեղադրում նախահարձակ լինելու համար։

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյան ասել է, որ Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչները հինգշաբթի և ուրբաթ օրերին Վաշինգտոնում կանցկացնեն բանակցությունների երրորդ փուլ։