Հռոմի Պապն ընդունել է «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին, այդ թվում՝ Մխիթարյանին

Լուսանկարը՝ «Ինտեր»-ի կայքէջից

Հռոմի Պապ Լևոն 14-րդը ընդունել է իտալական «Ինտեր»-ի ֆուտբոլիսներին, այդ թվում՝ Հենրիխ Մխիթարյանին, հայտնում է VaticanNews-ը:

«Ինտեր»-ի պաշտոնական կայքէջի հրապարակման համաձայն՝ Հռոմի պապը կոչ է արել չսահմանափակվել ձեռք բերած նվաճումներով, այլ «մտածել իրենց ապրած փորձի մասին», որպեսզի առաջին հերթին երիտասարդներին փոխանցի «օգտակար ուղերձ» նրանց աճի համար։

Միլանի «Ինտերը» այս ամիս 21-րդ անգամ նվաճեց Իտալիայի չեմպիոնի տիտղոսը:

Նախագահ Ջոզեպե Մարոտան Հռոմի պապին նվիրել է անհատականացված «Ինտեր»-ի մարզաշապիկ՝ 10-րդ համարով և Լևոն 14 գրությամբ։