Մատչելիության հղումներ

Մխիթարյանը՝ Իտալիայի կրկնակի չեմպիոն

Միլանի «Ինտերը» 21-րդ անգամ նվաճեց Իտալիայի չեմպիոնի տիտղոսը:

Կրիստիան Կիվուի գլխավորած թիմը 2:0 հաշվով հաղթանակ տարավ «Պարմայի» նկատմամբ: Չեմպիոնական հանդիպման գոլերից մեկը խփեց Հենրիխ Մխիթարյանը. 80-րդ րոպեին հայ կիսապաշտպանը գրավեց մրցակցի դարպասը:

Իտալիայի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո՝ «Ինտերի» երկրպագուները Միլանում տոնում են հաղթանակը
Իտալիայի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո՝ «Ինտերի» երկրպագուները Միլանում տոնում են հաղթանակը

«Ազատությունն» ավելի վաղ Միլանում բացառիկ հարցազրույց էր արել Հենրիխ Մխիթարյանի հետ: Տեսանյութն՝ այստեղ:

XS
SM
MD
LG