Կաթողիկոսն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ

Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի։

Գարեգին Երկրորդը ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ և աղոթք բարձրացրել Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտերում զոհվածների հոգիների հանգստության և խաղաղության համար:

Մայիսի 9-ի առթիվ հղած ուղերձում կաթողիկոսը նշել է. «Տասնամյակներ շարունակ այս օրը մեզ համար նշանավորվել է նաև արցախյան գոյամարտի հաղթանակով։ Այսօր, երբ բռնազավթված և հայաթափված է Արցախը, պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը։ Անցյալի այս իրադարձությունները մեզ պետք է ամուր և հաստատակամ պահեն զորեղ ու անվտանգ պետության կերտման մեր տեսիլքների իրագործման ճանապարհին»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մայիսի 9–ը նշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում. Փաշինյան