Թրամփի հետ համաձայն ենք՝ հարստացված ուրանը պետք է դուրս բերվի Իրանից. Նեթանյահու

Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ ամենօրյա ռեժիմով կապի մեջ է Թրամփի հետ և երկու առաջնորդներն էլ համաձայն են, որ հարստացված ուրանը պետք է դուրս բերվի Իրանից։

«Մենք ունենք ընդհանուր նպատակներ, և ամենակարևոր նպատակն Իրանից հարստացված նյութերի դուրսբերումն է և հարստացման հնարավորությունների ապամոնտաժումը։ Նախագահ Թրամփը կարծում է, որ կարող է դրան հասնել այս կամ այն կերպ», - ասել է Բենյամին Նեթանյահուն։

Այնուամենայնիվ, Նեթանյահուն զգուշացրել է, որ Իսրայելը պատրաստ է ցանկացած սցենարի, և հենց այս հրահանգն է նա տվել Իսրայելի պաշտպանության բանակին և անվտանգության գործակալություններին։ «Իսրայելն ավելի ուժեղ է, քան երբևէ, իսկ Իրանը և նրա դաշնակիցները ավելի թույլ են, քան երբևէ»,- ասել է նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը կարծում է, որ Իրանի պատերազմը շուտով կավարտվի